Այն մարդը, ով առաջարկել է ազնիվ ապրել, ո՞նց կարող է հող տալ. Ռոբերտ Ամիրխանյան
Այն մարդը, ով առաջարկել է ազնիվ ապրել, ո՞նց կարող է հող տալ. Ռոբերտ Ամիրխանյան
ArmLur.am-ը գրում է․ Իհարկե ես չգիտեմ, թե ինչ են ստորագրել, այդ մարդը միայնա՞կ է որոշում կայացրել, թե՞ ոչ, իր նկատմամբ ճնշո՞ւմ են գործադրել, թե՞ ոչ:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանայնը՝ անդրադառնալով Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Այսօր մեզ հարկավոր է լինել միասնական, հասկանալ, թե ինչ ենք անում: Մտածել միասին, ոչ թե կրքերով գնալ դռներ ջարդել: Մտածենք, թե ինչ ենք անում, դրա համար մենք կորուստ ենք տալիս, արդեն մեր ազգային միաբանությունը կորցրել ենք:
Ո՞նց կարող է այն մարդը, ով առաջարկել է՝ եկեք ազնիվ ապրենք, ոչ մի կոռուպցիա չլինի ու հող հանձնի: Սա ինչ է, չեմ հասկանում»,-հավելում է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որեւէ խոսք չկա:
Տեսանյութը ստորև