ՄամուլՏեսանյութ

«Այն, ինչ տեղի ունեցավ, իմ պատկերացումներից դուրս էր». Արմեն Մարտիրոսյան

«Այն, ինչ տեղի ունեցավ, իմ պատկերացումներից դուրս էր». Արմեն Մարտիրոսյան

«Սուրեն Պապիկյանի հետ ես սկզբնական շրջանում որոշակի հույսեր կապում էի, որ ինքը կարող է լինել առողջ կորիզներից մեկը»,-24TV-ի եթերում ասաց քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանը։

«Բայց սկսած իր հարսանիքից, արդեն որոշակի հիասթափություն ապրեցի, որովհետև պարտված երկրի Պաշտպանության նախարարը, որը եկել է իրավիճակ փոխելու, չեմ կարծում, որ այդպիսի ճոխ հարսանիք պիտի աներ. շատ համեստ և շատ զուսպ հարսանիք կարող էր անել, և այն, ինչ տեղի ունեցավ, իմ պատկերացումներից դուրս էր

«Ինչ վերաբերվում է առանձնատներին, եթե մարդը մինչև պաշտոնատար անձ լինելը նմանատիպ առանձնատուն չի կարողացել ձեռք բերել և դրանցի հետո է նման առանձնատուն ձեռք բերում, այստեղ ակնհայտորեն կարելի է խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի համոզմամբ, իշխանությունը քիչ-քիչ կոռուպցիոներ է դառնում, քանի որ աստիճանաբար են սովորում։

Ըստ Մարտիրոսյանի՝ կոռուպցիոն համակարգային բուրգը չի փոխվել, քանի որ 2018-ի իրադարձությունները հեղափոխություն չէին, այլ իշխանության հանձնում։

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում

Կիսվել