Շոու-բիզնես

Այն, ինչ մնաց կադրից դուրս. Սոֆի Մխեյանի «Տեսիլքի» հետաքրքիր նախապատմությունը

Tert.am-ը գրում է․ Ամեն անգամ նորովի ներկայանալը Սոֆի Մխեյանի գործունեության մի մասն է դարձել. երգչուհին 2018-ին նոր նախագիծ սկսեց, որի շրջանակում ամեն ամսվա վերջին օրը նոր երգ կամ տեսահոլովակ է ներկայացնում իր լսարանին։ Հունվարին՝ «Չեմ ուզում», փետրվարին՝ «Ռեհան», իսկ մարտի 31–ին իր համար առանձնահատուկ աշխատանք ներկայացրեց` նոր տեսահոլովակ, որի ռեժիսորը ինքը է, հերոսուհին՝ Նազենի Հովհաննիսյանը։

«Տեսիլք» կոչվող երգի երաժշտության հեղինակը Սոֆին ու Նիկ էգիբյանն են, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ «Երբ երգը ծնվեց, անգամ նախագիծը չէի սկսել։ Ի սկզբանե վստահ էի, որ այն տեսահոլովակով եմ ներկայացնելու, բայց հատուկ չէի որոշել, որ ես պետք է լինեմ տեսահոլովակի ռեժիսորը։ Աշխատանքի հունն ինքնըստինքյան թելադրեց ամեն ինչ»,– ասաց երգչուհին, ով պրեմիերայից 1 օր առաջ դեռ չգիտեր` ինչպես է կոչվելու երգը։

«Մի կաթիլ սեր», «Իմ կես», «Առանց քեզ», «Իզուր է», «Ավերվում եմ». տարբերակները շատ էին, սակայն Սոֆին չէր ցանկանում տխուր շեշտադրում անել վերնագրում։ «Երգը շատ մեծ, ազնիվ սիրո մասին է։ Երգում որքան ջերմություն, այնքան էլ տխրություն կա, սակայն չէի ցանկանում տխրությունը շեշտել»,– ասաց Սոֆին, ով, ի վերջո, կանգ առավ «Տեսիլք» տարբերակի վրա։

Վերջին խոսքը, որ հնչում է Նազենի Հովհաննիսյանի մատուցմամբ, երգի նախնական տարբերակում Սոֆիի կողմից է ասվել. «Երբ մեկ տարի առաջ ծնվեց երաժշտությունը, խոսքերի համար դիմեցի Ավետին։ Իհարկե, իրեն ասել էի՝ ինքս ինչ եմ տեսել ու լսել այս ամենի մեջ, սակայն նա շատ երկար լռում էր, ասում էր` երաժշտությունը շատ հոգեհարազատ է, բայց չի հասկանում` ուր է ուզում գնալ։ Մոտ 2 ամիս անց Ավետը զանգահարեց ու ասաց, որ խոսքերը պատրաստ են։ Ինքս զգացել էի, որ երաժշտական հատվածից բացի, պետք է լինի նաև խոսք։ Ավետը հենց այդպես էլ գրել էր։ Ձայնագրվեցի, սակայն ամեն անգամ լսելիս, խոսքն ինձ շեղում էր։ Հասկանում էի, որ ես չեմ, որ պետք է ասեմ այդ խոսքը։ Երբ Նազենին լսեց երգի նախնական տարբերակը․․․

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Կիսվել