Այնքան հոգեկան արիությունից զուրկ լինի տղամարդ, որ սեփական կնոջը դատի տա
Հոգեկան արիությունից զուրկ ․․․ Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստյոպա Սաֆարյանի արձագանքին՝ իր կողմից Արթուր Վանեցյանին ուղղված բաց նամակի վերաբերյալ։
«Սաֆարյան Ստյոպա, երևում է՝ հստակ պատվեր և առաջադրանք ես ստացել քո տետերի կողմից՝ իմ դեմ քաղաքական ստոր հետապնդում սկսելու համար: Քո լպիրշությունն ու սանձարձակությունը հասել է այնտեղ, որ դու փաստորեն ամեն կերպ փորձում ես գործ սարքել իմ գլխին :
Ուրեմն, տեղեկացնեմ քեզ, որ ես միշտ իմ հակառակորդների հետ խոսում եմ դեմ առ դեմ, բացահայտ ասելով ճակատին այն, ինչ մտածում եմ տվյալ անձի մասին: Հետևից հարվածելը քո՛ և քեզ նմանների գործելաոճն է, քանի որ դուք իրականում վախկոտ եք, փոքրոգի և իսկական դիշովկա, այսինքն՝ էժանագին արարածներ: Քեզ նմանները շատ հարմար են նիկոլական իշխանության համար՝ որպես սադրիչներ, մարդկանց գլխին գործ սարքողներ, մարդկանց պատվի և ճակատագրի հետ խաղացողներ:
Աստծուց վախեցիր, Սաֆարյան, գնա եղեկեցի և ապաշխարհիր, և կյանքդ ապրիր այնպես, որ հայհոյանքով անունդ չհիշեն:
Ու այլևս չեմ անրադառնալու այս թեմային ուղղակի ինձ թույլ չեմ կարող տալ քաղաքականապես տգետի հետ կենցաղային մակարդակի բազար անել ,երբ կհասունանաս այդ ժամանակ կբանավիճենք,այս պահի դրությամբ անգամ ,որպես հայ տղամարդ հասուն չէ»:
Ժամեր անց Անի Կարապետյանը ևս մեկ գրառում կատարեց ուղղված Ստյոպա Սաֆարյանին՝ խոստանալով, այլևս չանդրադառնալ այդ թեմային։
«Բայց սա էլ ասեմ ու սահմանափակվենք, այնքան հոգեկան արիությունից զուրկ լինի տղամարդ, որ այլակարծիք մեկնաբանություններն իր էջից հեռացնի ու բլոկ դնի: Էլ չեմ ասում սեփական կնոջը դատի տալը:
Մի խոսքով ժողովուրդ ջան տեսաք, թե ինչպիսին են լինում ապազգային սորոսական տարրերը, համոզվեցիք, որ մորն ու երեխուն էլ, ընտանիքն էլ հանուն փողի ու շահի կուրանան, աշխարհի կլյաուզան կանեն, սեփական տղամարդկային ես-ը կկորցնեն ու հանրային չուլ կդառնան:
Դե ինչ դըմփ-դըմփ-հու»։