Այնպիսի հյուրանոց խնդրեցի ընտրել, որտեղ հայեր չլինեն. Անահիտ Սիմոնյանը՝ որդու հետ երկիրը լքելու մասին
Այնպիսի հյուրանոց խնդրեցի ընտրել, որտեղ հայեր չլինեն. Անահիտ Սիմոնյանը՝ որդու հետ երկիրը լքելու մասին
«Հայկոյի կորստից հետո, երբ ես և երեխաս այնպիսի հոգեվիճակում էինք, որ այլևս չէինք կարողանում անգամ տանից դուրս գալ, միակ ելքն ինձ համար նրան երկրից դուրս հանելն էր:
Ես որոշեցի սուս ու փուս, միասին գնանք Դուբայ, մեր վիշտը կարողանանք ապրել, միմյանց հույս տանք, որ կյանքը դեռ շարունակվում է: Ես կազմակերպությանը խնդրեցի այնպիսի հյուրանոց ընտրել, որտեղ հայեր չլինեն, ցավոք սրտի պատկերացնելով, թե ինչ կլինի հետագայում, եթե մեզ այնտեղ տեսնեն:
Ընտրվեց հյուրանոցը, բայց կար հայերի 1 ընտանիք: Մենք նոր էինք եկել հյուրանոց, սպասում էինք, որ սենյակի բանալին ստանանք, ես հենված աթոռին, երեխաս՝ կողքս, իրենք այդ լուսանկարել էին և տրամադրել լրատվամիջոցներին:
Հաջորդ օրն ամբողջ համացանցում այդ լուսանկարն էր տարածվել: Ես խնդրեցի հյուրանոցում տրամադրել վիդեոնկարահանումը, որտեղ տեսա, որ նկարողներն իրոք հայեր էին, դիմեցի Դուբայի ոստիկանություն:
Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր»,-«Իրավունք»-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը: