Այնպիսի զգացողություն ունեմ, որ 30-ից հետո իմ կյանքում շատ բան է փոխվելու․ Նարե Գևորգյան
Այնպիսի զգացողություն ունեմ, որ 30-ից հետո իմ կյանքում շատ բան է փոխվելու․ Նարե Գևորգյան
Tert.am Life-ը գրում է․ Երգչուհի Նարե Գևորգյան երեկ նշել է հոբելյանական 30-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել: Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
Նարեն ասաց, որ տոնական օրն իր համար սկսվել է կեսգիշերի անակնկալով: «Կոլեգաներս ինձ ասացին, որ 23:55 գնամ ու միասին նշենք ծննդյանս օրը: Այդ ժամին շամպայնի բաժակները ձեռքերում պահած` սպասում էինք 00:00-ին: Ծիծաղելի էր շատ, առանց ավելորդությունների այդպես նշեցինք:
Հետո պարզվեց, որ ընկերուհիներս` Մարինկա Խաչատրյանը և Լենա Ղազարյանը, 23:30-ից դրսում` մեքենայի մեջ սպասում էին, որ գան ինձ շնորավորելու: Նրանք իրենց էջերում սթորի բաժնում ասել էին այդ մասին, բայց փակել էին իմ էջը, որ չտեսնեմ: Չնայած չգիտեի, որ գալու են, սպասում էի նրանց ու նեղսրտել էի, որ չեն գալիս:
Լենան կեսօրին ասել էր, որ մի փոքր շուտ կգա, բայց Մարինկայից ընդհանրապես լուր չունեի: Ընկերներս եկան, շնորհավորեցին ու անակնկալի բերեցին ինձ»,-ասաց նա և հավալեց, որ օրը շարունակել է ` ընտանիքի անդամների հետ տանը:
Նարեն ասաց, որ ծննդյան առթիվ «սև ու սպիտակ» խնջույք է կազմակերպել. «Հետևել եմ պարետատան ցուցումներին ու շատ մեծ խնջույք չեմ կազմակերպել, որոշեցի` 30-ամյակիս 30 հոգու հրավիրել: Հյուրերս այն մարդիկ են, որոնք կյանքիս տարբեր փուլերում կարևոր նշանակություն են ունեցել ինձ համար»:
Նա նշեց, որ ծննդյան տորթը հատուկ թեմայով է լինելու. «Բազմահազարանոց տորթերից ընտրել եմ ամենահայկականը, որը շատ պատահական գտա: Տորթի վրա իսկական նուռ է լինելու: Պլանավորում էի նաև փոքրիկ թեմատիկ բրոշներ պատրաստել, որ հյուրերս ամրացնեն իրենց կրծքին, բայց չհասցրի: Մնացած ամեն ինչ իմ սրտով է, հայկական շունչ կա ամեն ինչի մեջ»:
Երգչուհին նաև նշեց, որ մինչև հիմա տոնական տորթի մոմերի հետ երազանքներ է կապում: «Երեկվանից մտապահել եմ երազանքներս, որոնք չեն փոխվելու այսօր, նույն երազանքներն եմ մտապահելու: Իմ երազանքներն իրականանում են, մեծ հույսով եմ դրանք մտապահում: Ճիշտ է, քիչ-քիչ, մի փոքր ոչ իմ պատկերացրածի նման, բայց կարևորը` դրանք կատարվում են»,-ասաց նա:
Նարեի խոսքով` արդեն զգում է, որ 30-ն իր հետ փոփոխություններ է բերելու: «Կարծես մեկ գիշերվա մեջ հասունացած լինեմ: Երբ 12-ի զանգերը հնչեցին, իմ ներսում ինչ-որ բան փոխվեց: Մինչև 30-ը կարող էի ինձ թեկուզ ինչ-որ մանկական քայլեր թույլ տալ, 30-ից հետո դա արդեն անհնար է: Այնպիսի զգացողություն ունեմ, որ 30-ից հետո իմ կյանքում շատ բան է փոխվելու,- ասաց նա և ընդգծեց, որ իր առջև նպատակներ է դրել, որոնք պետք է առաջիկայում իրագործի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում