ՄամուլՏեսանյութ

Այնպես չէ՝ տարածք են գրավել․ 4 զոհերից մեկը ինսուլտ է ստացել

Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, News.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Ծառայողական քննությու է նշանակված, որ պարզեն, թե ինչի հետեւանքով է տեղի ունեցել այս սադրանքը: Ինձ թվում է՝ ամեն ինչը կպարզվի եւ մենք շուտով կիմանանք բուն պատճառը, թե ում կողմից, ինչ ձեւի է այդ կրակոցները եղել:

Բոլոր դեպքերում, մենք ամեն օր էլ սպասում ենք, որ կարող են մեր սահմաններին սադրանքներ լինեն, քանի որ իրենց նախագահական ընտրություններն ավարտվել են եւ Ալիեւը ընտրվել է 92 տոկոսով, փաստորեն իրենք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ինքը լեգիտիմ նախագահ է:

Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել:

Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից մենք չգիտեմք՝ իրենք զոհեր ունեցել են, թե ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»:

Կիսվել