Այնթափում տեղի ունեցավ 18-ամյա Թոռնիկի հուղարկավորությունը
Այնթափում տեղի ունեցավ 18-ամյա Թոռնիկի հուղարկավորությունը
Այնթափում վերջին հրաժեշտը տվեցին դանակահարությունից սպանված 18-ամյա երիտասարդին։
Նշենք, որ ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնել էին, որ ժամը 21։00-ի սահմաններում Այնթապ գյուղի գերեզմանատան տարածքում Այնթապ գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը, երկու որդիները և նրանց 10-ից ավելի ընկերները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված հայր և որդու ու նրանց ազգականի հետ, որի ընթացքում իրենց հետ նախապես վերցրած դանակով, գարեջրի կոտրած շշերով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրանց:
18-ամյա երիտասարդը մարմնի տարբեր մասերում ստացել է կտրած-ծակած թափանցող բազմաթիվ վնասվածքներ, մարմնական վնասվածք է ստացել նաև նրա 42-ամյա հայրը: Հետագա միջոցառումներով այնթապցի 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Տուժող 42-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ իր որդուն դանակով հարվածներ է հասցրել ձերբակալված 53-ամյա տղամարդու 26-ամյա որդին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 26-ամյա երիտասարդին, հանցագործության մյուս մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 8-ի ժամը 5.30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 18-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով մահացել է: