Այլևս ոչ մի հայ տաղանդ չի լքի Հայաստանը անտեսված լինելու պատճառով․ Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակում հյուրընկալել էինք Հայաստանի մինչև 14 տարեկանների պատանիների չեմպիոն Մանվել Առաքելյանին։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Այլևս ոչ մի հայ տաղանդ չի լքի Հայաստանը անտեսված լինելու պատճառով։ Սեպտեմբերի 22-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակում հյուրընկալել էինք տաղանդավոր և խոստումնալից շախմատիստ, Հայաստանի մինչև 14 տարեկանների պատանիների չեմպիոն Մանվել Առաքելյանին և իր հայրիկին Գևորգ Առաքելյանին:
Մանվելի Շախմատի Եվրոպայի առաջնությանը մասնակցության համար աջակցություն ստանալու խնդրանքով Մանվելի ընտանիքը դիմել էր մի շարք կազմակերպությունների և ստացել մերժում:
Մանվելը և իր ընտանիքը որոշել են հարցը լուծել #մերձևով»,- գրել նա: