Այլևս նման տեսանյութեր չենք պատրաստի. աղմկահարույց տեսանյութի «հերոսը» դիմել է հայերին
Այլևս նման տեսանյութեր չենք պատրաստի. աղմկահարույց տեսանյութի «հերոսը» դիմել է հայերին
Երկու օր է՝ համացանցը քննարկում և քննադատում է Էրեբունի ամրոցում ռուսների կողմից նկարահանած 18+ ֆիլմի տեսանյութը: Համացանցի բազմաթիվ հայ օգտատերերի դժգոհություններից հետո ֆիլմի դերասանները հանդես են եկել զղջման տեսաուղերձով:
Այս անգամ էլ հայերից և Հայաստանից ներողություն է խնդրել ֆիլմի հերոս Ստասը:
«Ես Ստասն եմ: Ուզում եմ խոսել Էրեբունի ամրոցում նկարած տեսանույթի մասին:
Ես պատասխանատու եմ իմ ընտանիքի համար: Խոսում եմ նաև իմ կնոջ անունից. սիրելի հայ ժողովուրդ ես ներողություն եմ խնդրում մեր արարքի համար:
Մենք չգիտեինք, որ Էրեբունի ամրոցը սուրբ օբյեկտ է: Միայն հիմա ենք գիտակցում, որ արել ենք մի արարք, որը վիրավորել է հայ ժողովրդի զգացմունքները, ովքեր միշտ այդքան բարի են եղել մեր հանդեպ:
Հավատացեք, մենք չէինք ուզում վիրավորել որևէ մեկի զգացումը, և անկեղծորեն զղջում ենք մեր արարքի համար: Մենք հեռացրել ենք այդ տեսանյութը անմիջապես, երբ հասկացանք, որ այն վրդովվեցրել է հանդիսատեսին, ինչպես նաև ջնջել ենք մեր բոլոր ալիքները սոցիալական ցանցերից:
Այլևս նման տեսանյութեր չենք պատրաստի: Ներողություն ենք խնդրում»: