Մամուլ

Այլևս ձեր հաշվին ՊՇՌ թեստեր հանձնելու պարտականություն չունեք․ ՍԴ հրապարակեց որոշումը

Այլևս ձեր հաշվին ՊՇՌ թեստեր հանձնելու պարտականություն չունեք․ ՍԴ հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ․ մասնավորապես, ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:

arman dilanyan sd

«Աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ հանձնելու պարտականություն չունեն, որովհետև այն հակասահմանադրական է ճանաչվել։ ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի պայմաններում կանխարգելման լավագույն լուծումը պատվաստումն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Կիսվել