Այլևս հնարավոր չի լինի գազ լիցքավորել առանց ավտոմեքենայի գազաբալոնի ստուգման
Այլևս հնարավոր չի լինի գազ լիցքավորել առանց ավտոմեքենայի գազաբալոնի ստուգման
Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:
Գործունեությունը շարունակելու համար գազաբալոն տեղադրող կամ ճնշափորձարկող ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լիզենզիա պետք է ստանա, սպասարկի գազաբալոնով շահագործվող մեքենան, վարորդին տրամադրի ստուգումը փաստող վկայական՝ գրանցելով նրան նաև էլեկտրոնային շտեմարանում. ստուգման վկայականն ունենալու դեպքում միայն վարորդն իրավունք կունենա օգտվել գազալցակայանից.
«Այստեղ էլեկտրոնային շտեմարանի առկայությունը մեզ օգնելու է նաև նրանով, որ պարեկային ոստիկանությունը, օնլայն, նույնիսկ առանց ավտոմեքենան կանգնեցնելու կարող է ստուգել՝ այդ մեքենան ունի՞ համապատասխան վկայական, թե՞ ոչ»,-նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: