Այժմ մենք ունենք նոր, ազատ Հայաստան․ մեծ հպարտություն է իմ երկրի թիմին միանալը․ Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Ես վերադառնում եմ․
Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր, ազատ Հայաստան և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը` չկա:
Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարհորդությունը: Հույս ունեմ տեսնել լեփ լեցուն մարզադաշտ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք խաղերում:
Միակ տարբերակը, որ մենք կարող ենք սկսել մեր հաղթարշավը, դա միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող է լինել»,- գրել է Յուրա Մովսիսյանը: