«Այժմ գիշերներն էլ տուն չեմ գնում». Իշխան Ղարիբյան
«Այժմ գիշերներն էլ տուն չեմ գնում». Իշխան Ղարիբյան
BRAVO.am-ը գրում է․ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանը նշանակվել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Նոր աշխատանքն ու ներկայացումները համատեղելու դժվարությունների եւ այն մասին՝ արդյոք ընտանիքն էլ իր հետ Կապան կմեկնի, դերասանը պատմել է BRAVO.am-ին:
Իշխանի որդին օրերս դարձել է երկու տարեկան: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Վահեի տարեդարձին Երեւանում է եղել. «Մեծ խնջույք չէինք կազմակերպել: Նա դեռ չի հասկանում օրվա խորհուրդը:
Առիթը մեր ընտանիքի անդամներով ենք նշել, տղաս էլ նվերներ է ստացել իր երկու քույրերից: Ինչպես միշտ, Վահեն այդ օրն էլ շատ ուրախ էր»:
Խոսելով Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին՝ նա ասել է, որ առաջարկը ստացել է նույն թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկեր Տիգրան Աթայանից.
«Երբեք մտքովս չէր անցնում, որ մի օր նման պաշտոն կունենամ:
Առաջարկը ստանալուց հետո բավական երկար մտածել եմ, քանի որ երբեք կարիերիստ չեմ եղել, միշտ համեստ իմ աշխատանքն եմ արել: Բայց որոշեցի ինքս ինձ համար փորձաշրջան վերցնել, ծանոթանալ թատրոնի խնդիրներին, ներկայացումներ բեմադրել:
Այդ երեք ամսվա ընթացքում երկու ներկայացում բեմադրեցի՝ «Գողերի ընտանիքը» եւ Ամանորի «Տիկին Բուքը»»,-ասել է Իշխանը եւ հավելել, որ փետրվարի 1-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
Նրանից հետաքրքրվել ենք՝ ինչպես է նոր աշխատանքը համատեղելու Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանի աշխատանքի հետ. «Ի պատիվ թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի եւ գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ այդ ամենը շատ անցավ եղավ:
Նրանք սատարեցին ինձ, եւ այժմ փորձում եմ համատեղել. իմ մասնակցությամբ ներկայացումներին ես կգամ եւ կխաղամ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում