Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ․ Սինանյանի հոր գրառումը՝ Բաքվի բանտում գտնվողների մասին
Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ և կապ չունի ում կողմից։ Բաքվում գտնվող հայ գերիների մասին նման մեկնաբանություն է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը՝ Նուրան Սինանյանը։
Նրա մեկնաբանության սքրինշոթը հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Բաքվի ու Երևանի բանտերում շղթայված Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի գրառման տակ ոմն Նուրան Սինանյան տեսեք ինչ է գրել: Ի դեպ, շատ ինտենսիվ տարածում է Սփյուռքը պառակտող Զարեհ Սինանյանի գրառումները»,- գրել է Խաչատրյանը։
