Շոու-բիզնես

«Այդ հումորներն ինձ համար ծիծաղելի են»․ Լուիզա Ներսիսյանը՝ իր տարիքը խաղարկելու, Women’s club-ի և հումորային ժանրում ներկայանալու մասին . ֆոտո

«Այդ հումորներն ինձ համար ծիծաղելի են»։ Լուիզա Ներսիսյանին հայ հանդիսատեսն ու հեռուստադիտողները տեսել են ինչպես հումորային, այնպես էլ դրամատիկ ժանրում, սակայն առաջինը գերակշռում է։

Դերասանուհին ներկայումս հանդես է գալիս Women’s club նախագծում՝ հաղորդավարուհու կարգավիճակում, բացման հատվածում նա ներգրավված է լինում հումորային դրվագներում։ Հանդիսատեսը Լուիզային շուտով կրկին կտեսնի հումորային ժանրում՝ «Բումերանգ» կատակերգության շրջանակներում։  

Tert.am Life-ը նրա հետ զրուցել է հումորային ժանրում հանդես գալու և սեփական հումորների վրա ծիծաղել- չծիծաղելու մասին։ Դերասանուհու խոսքով՝ հումորային կերպերները կերտելիս ինքը երբեք չի մտածում ոչ տարբերվելու, ոչ էլ նմանվելու մասին։

լուիզա ներսիսյան

«Առհասարակ, ստեղծագործող մարդն իր «ես»-ից մի մասնիկ դնում է նրա մեջ, ինչ անում է։ Երբ ինչ-որ բան անում ես սեփական «ես»-ից փախչելով, լինում է ամենամեծ ձախողումը ոչ միայն բեմում, կադրում, այլև կյանքում։ Իմ «ես»-ից հանում եմ այն գույները, որոնք պետք են տվյալ կերպարին և տալիս եմ հերոսուհուն։ Գուցե իմ մարմնավորած կերպարներն ունեցել են նախատիպեր, սակայն, դրանք անցկացնելով իմ «ես»-ի միջով, բոլորովին այլ լույսի ներքո եմ ներկայացնում»,- ասաց դերասանուհին։  

լուիզա ներսիսյան

Թե ինչն է ծիծաղեցնում հայ հանդիսատեսին, ի՞նչ է դերասանուհին անում ծիծաղեցնելու համար, Լուիզան պատասխանեց․ «Ես հանդիսատեսին չեմ տարանջատում՝ հայ, ռուս, վրացի։ Արվեստի մեջ գոյություն ունի էմոցիոնալ մի դաշտ, որը երբեք չես կարող բացատրել, թե ինչպես է ստեղծվում, ինչ էներգետիկա պտտվեց տարածքում, որ բեմից հնարավոր եղավ հասնել այդ էմոցիային՝ լինի լաց, ծիծաղ, թե այլ բան, որը հանդիսատեսն ապրեց քեզ հետ։ Դա ուղղակի քիմիա է, որը բացատրել հնարավոր չէ․ կամ այդ քիմիան տեղի է ունենում և մարդիկ ծիծաղում են, կամ այն տեղի չի ունենում։

Հենց սրանով էլ գործը լինում է հաջողված ու չհաջողված։ Դու կարող ես ամեն ինչ անել ճշգրտությամբ, առանց թերացումների, պրոֆեսիոնալ մոտեցմամբ խոսես շատ ծիծաղելի թեմայի մասին, բայց այդ քիմիան չլինի և քո ապրած էմոցիան բեմից չհասնի հանդիսատեսին։ Հետաքրքիր է, որ այս ամենին ֆոնին պրոֆսիոնալիզմը ոչ մի կապ չունի, դա անհասկանալի և անբացատրելի մի բան է»։

լուիզա ներսիսյան

Women’s club նախագծում դերասանուհու հետ կապված միակ հումորը, որը նախագծի առաջին եթերից հնչում է՝ տարիքի մասին է։ Լուիզայից հետաքրքրվեցինք, թե որքանով են իր համար ծիծաղելի այն հումորները, որոնք ինքն անում է և անում են իր մասին․ «Բնականաբար, ծիծաղում եմ իմ հումորների վրա։ Եթե քեզ չի ծիծաղեցնում այն հումորը, որով ուզում ես ծիծաղեցնել մարդկանց, ինչո՞ւ պետք է անես այդ հումորը։ Այսինքն՝ ինձ չի ծիծաղեցնում, բայց ես մտածում եմ, ամեն դեպքում, անել այդ հումորը, հնարավոր է այն ինչ-որ մեկին ծիծաղեցնի՞։ Ո՛չ, իհարկե, ոչ։ Ինձ պետք է  իմ արած հումորը ծիծաղելի լինի, ինչից հետո նոր ես այն կհասցնեմ հանրությանը»։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել