«Այդ հարցին հակիրճ կպատասխանեմ»․ Լոլան՝ Սուպեր Սաքոյի աղմկահարույց հարցազրույցի մասին
«Այդ հարցին հակիրճ կպատասխանեմ»․ Լոլան՝ Սուպեր Սաքոյի աղմկահարույց հարցազրույցի մասին
Ինստագրամում հայտնի բլոգեր, մոդել Գոհարը, ով առավել հայնտի է, որպես Լոլարիմ, ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել հետևորդների հետ, որում պատասխանել է վերջիններիս հարցերին։
Հետևորդի հարցին, թե ի՞նչ կարծիքի եք Սուպեր Սաքոյի, Կոմիտասի մասին հարցազրույցի վերաբերյալ, նա պատասխանել է․
«Շատ են հարցնում այս հարցը, դրա համար հակիրճ կպատասխանեմ։ Չեմ դիտել»։
Նշենք, որ զույգը նշանադրվել էր դեռևս անցյալ տարի սեպտեմբերին, սակայն երկու ամիս անց նրանց բաժանման լուրերը տարածվեց ողջ համացանցով մեկ: Զույգի բաժանման լուրը պաշտոնապես հաստատվեց նոյեմբեր ամսից։
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփերը, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն՝ էդ ծռած նոտաները, մուղամը, իրենց տհաճ է թվացել, ու Կոմիտասը դրանք մաքրել, ջնջել է»: