«Այդ խոսքերը վաստակել եմ, հենց այնպես չեն տրվել ինձ». Աստղիկը` Նարբեի հետ կյանքի բարդ փուլի, ընտանեկան կյանքի և երեխաների դաստիարակության մասին
«Այդ խոսքերը վաստակել եմ, հենց այնպես չեն տրվել ինձ». Աստղիկը` Նարբեի հետ կյանքի բարդ փուլի, ընտանեկան կյանքի և երեխաների դաստիարակության մասին
Tert.amLife-ը գրում է. Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի դուստրը`Շուշին, արդեն 1,5 տարեկան է, որդին՝ Մոնթեն, շուտով կդառնա 6 տարեկան:
Tert.am Life-ի հետ զրույցում Աստղիկը պատմել է երկու երեխայի մայր լինելու դժվարությունների, երեխաների օրը կազմակերպելու և Նարբեի հետ վիճելու պատճառի մասին:
Աստղիկի խոսքով`մինչև Շուշիի ծնունդը մտածել է, թե մեկ երեխայի մայր լինելը մեծ հերոսություն է, սակայն երկու երեխայի մայր լինելը կրկնակի բարդ է: «Գտել եմ մի քանի բանալի, որոնցով հեշտացրել եմ երեխաներիս հետ հարաբերությունները: Քանի դեռ Շուշին տանը դայակի հետ է, ես Մոնթեին մանկապարտեզից մի քիչ շուտ եմ վերցնում, միասին ժամանցի որևէ վայր ենք գնում: Նույնն էլ Շուշիի դեպքում է:
Երբ Մոնթեն պարտեզում է, ուշ եմ գնում աշխատանքի, որպեսզի նրան զբոսանքի տանեմ: Հանգստյան օրերին էլ որոշում եմ, թե ինչ ուտեստ պատրաստեմ, ինչպես մատուցեմ, ամբողջ ընտանիքով նախաճաշում ենք: Աշխատում եմ այնպես անել, որ երեխաներս հիշարժան մանկություն ունենան»:
Մոնթեն այս տարի դպրոց կգնա: Ըստ Աստղիկի`հայրիկի հետ յուրահատուկ հարաբերություններ ունի: «Նարբեի հետ շատ մտերիմ է, քանի որ իրար շատ նման են: Երկուսն էլ համարձակ, վճռական են, ինչից շատ եմ ուրախանում: Սկսել են առավոտյան շուտ արթնանալ ու այգի գնալ, մարզվել, քայլել»,-ասաց նա և ժպիտով նշեց, որ Շուշին էլ իրեն է շատ նման:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում