«Այդ ամենը սուտ է». Անի Երանյանը` նոր «Ֆուլ հաուս»-ում չլինելու պատճառի մասին
Արդեն հայտնի է, որ Անի Երանյանն ընդգրկված չէ «Ֆուլ հաուս 2» հումորային նախագծի դերասանական կազմում: Իսկ թե ինչն է պատճառ հանդիսացել համագործակցությունը դադարեցնելու համար, BRAVO.am-ը պարզել է հենց դերասանուհուց:
«Խոսակցություններ են տարածվել՝ իբր կռվել ենք, հարաբերություններ են փչացել, բայց այդ ամենը սուտ է»,-ասել է Անին և հավելել.««Ֆուլ հաուս»-ի անձնակազմն իմ կյանքի մի մասնիկն է. նրանց հետ 4 տարի բացի աշխատելուց, ապրել եմ»:
Դերասանուհին ընդգծել է, որ չնկարահանվելով նախագծում` իր վերաբերմունքը չի փոխում խաղընկերների հանդեպ.«Ի վերջո, ոչինչ հավերժ չէ: Ես հրաժարվել եմ աշխատանքային ընթացքից, ոչ թե մարդկային հարաբերություններից:
Իսկ պատճառն այն է, որ տեղափոխվել եմ Մոսկվա, և վերջին տարում արդեն դժվար էր. անընդհատ գնալ-գալը խանգարում էր և՛ իմ մոսկովյան աշխատանքին, և՛ սիթքոմի նկարահանումներին: Այդ իսկ պատճառով որոշեցի, որ այսպես ավելի ճիշտ կլինի, և բացակայությունս չի խանգարի իմ տաղանդավոր գործընկերներին շարունակել բոլորի կողմից սիրված հետաքրքիր նախագիծը»:
Անին նշել է նաև, որ բոլորի պես անհամբեր սպասելու է սիթքոմի նոր սերիաներին. «Միայն հաջողություն եմ մաղթում և վստահ եմ՝ լինելու է էլ ավելի լավը: Շնորհակալ եմ բոլորին անմոռանալի չորս տարիների, հետաքրքիր կյանքի փուլի և աշխատանքային ընթացքի համար: Կամ, թե չէ, իմ մի մասնիկը թողնում եմ գործընկերներիս և նախագծի հետ` համոզված լինելով, որ մեր համագործակցության սկիզբն էր «Ֆուլ հաուսը»»: