Աշխարհ

Այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է, որ Իրանը հետայսու նույնպես աջակցություն կցուցաբերի Սիրիային

INTERFAX.RU-ն գրում է, որ Իրանի հոգևոր առաջնորդը Սիրայի նաախագահ Բաշար Ասադին անվանել է «մեծ զինվոր» և բարձր է գնահատել նրա գործունեությունը նախագահի պաշտոնում:

«Սիրիան այսօր գտնվում է պաշտպանության առաջնագծում: Այդ պատճառով էլ մեր պարտքն է աջակցել Սիրիայի կառավարությանը: Ասադը ցուցադրել է տոկուն հակազդեցություն, ինչն անկասկած շատ կարևոր հանգամանք է Սիրիայի ժողովրդի համար»,- Խամենեիի խոսքերը մեջբերել է լրատվական գործակալությունը:

Անցյալ ամիս Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանն, ի հակառակ ԱՄՆ-ի գործողությունների, չի պատրաստվում նվազեցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

Թարգմանությունը՝ Bavnews.am

Կիսվել