Ամուրում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Նախնական տվյալներով՝ Ամուրի շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլորը զոհվել են։
Մինչ այժմ փրկարարներով ուղղաթիռը չի կարողանում վայրէջք կատարել վթարի վայրում՝ դա դժվարամատչելի տարածք է, լեռան լանջ։ Տեղում հրդեհ է բռնկվել», – ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում եղել է 46 մարդ: «Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով: