Ամուսնության բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել․ Անգելինա Ավետյանը՝ հոգեբանական բարդույթների եւ անսովոր արտաքինի մասին
Ամուսնության բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել․ Անգելինա Ավետյանը՝ հոգեբանական բարդույթների եւ անսովոր արտաքինի մասին
Armlur.am-ը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ բացահայտն»լ է սկսնակ երգչուհի Անգելինա Ավետյանին: Երգչուհին մեզ հետ զրույցում խոսել է արտաքին տարբերվող տեսքի, հոգեբանական բարդույթների, եւ այլ հետաքրքիր հարցերի մասին:
-Անգելինա՛, Ձեր վերջին տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ հունվար ամսին, դրանից հետ կարծես, թե նոր տեսահոլովակ չեք նկարահանել: Ի՞նչ նորություններ ունեք Ձեր լսարանի համար։
-Գիտեք ես 5 տեսահոլովակ իրար հետևից հանձնեցի հանդիսատեսի դատին, դա շատ լայնածավալ աշխատանք է, հիմա կրկին պատրաստում եմ բազում նորություններ, բայց չեմ բացի փակագծերը:
-Նոր տեսահոլավակ, միգուցե զուգերգ սպասվո՞ւմ է։
– Բնականաբար մտածում եմ, բայց նոր աշխատանքները պետք է ավելի լավը լինեն նախորդներից, քանի որ ես իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ սիրում եմ երբ ամեն բան իդեալական է: Չեմ ցանկանա փակագծերը բացել։
-Անգելինա՛, վերջին շրջանում համացանցում բուռն քննարկվում եւ քննադատությունների էր ենթարկվում Ձեր արտաքին տեսքը, սակայն Դուք Ձեր հարցազրույցներից մեկում հերքել էիք բազմաթիվ վիրահատությունների մասին լուրերը։ Ի՞նչ վիրահատական միջամտությունների եք դիմել։
– Մարդիկ սովոր են տեսնել նույնը, եւ երբ տեսնում են տարբերվող անհատի սկսում են քարկոծել, անգամ չեն փորձում ընկալել այդ մարդուն` ո՞վ է: Ես ուղղակի ամբողջությամբ հայ չեմ այդ իսկ պատճառով էլ իմ արտաքինը տարբերվող է, բայց ոչ արհեստական:
-Իսկ ո՞ր ազգի խառնուրդ եք, ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը։
-Ես հայ եմ և հպարտ եմ, այսքանով ես տվեցի այդ հարցի պատասխանը, ես սիրում եմ իմ երկիրը և իմ ազգին:
-Մինչ երգով պրոֆեսիոնալ զբաղվելը ի՞նչ մասնագիտություն եք ունեցել։ Ինչո՞վ եք զբաղվել։
– Ես ավարտել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, անգամ որոշ ժամանակ աշխատել եմ թերթի խմբագրությունում:
-Շատ հայտնիներ ունեն բարդույթներ լինի դա հոգեբանական, թե՞ արտաքին։ Դուք ի՞նչ բարդույթներ ունեք։
– Գիտեք ես շատ Աստվածավախ մարդ եմ, եթե կա Աստված` չի կարող լինել որեւէ բարդույթ:
-Դուք Ձեզ «աստղ» համարո՞ւմ եք։
-Աստղերը երկնքում են), բայց ես ինձ համարում եմ հանրային մարդ, քանի որ յուրաքանչյուր վայրում նկատում եմ, դեպի ինձ եկող սերը մարդկանցից:
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ երգչուհիներին։
– Սկսնակներին խորհուրդ կտամ, որ լինեն ամուր, սա այնպիսի բնագավառ է, որ մարդ, եթե ամուր չլինի, չունենա կամքի ուժ, կկոտրվի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում