Աշխարհ

Ամուսնական 4 գաղտնիք մի զույգից, ովքեր ամուսնացած են արդեն 78 տարի

Ամուսնական 4 գաղտնիք մի զույգից, ովքեր ամուսնացած են արդեն 78 տարի։ Չնայած այս երկար ընթացքին, նրանք, միևնույնն է, երջանիկ են ու բավարարված իրենց կյանքով:

Այս ամուսնական զույգը, որ արդեն 78 տարի միասին է, կիսում է չորս պարզ բանալի՝ ինչպես կառուցել ամուսնություն, որը կկարողանա դիմակայել կյանքի բոլոր «եղանակներին»:

1․ Զրուցեք ամեն ինչի մասին:

Զրույցը որոշիչ դեր է խաղում ամուսնական կյանքում: Նրանք զրուցում են ամեն ինչի մասին՝ իրենց զգացմունքների, մարտահրավերների, հիասթափությունների, հույսերի, երազանքների ու այլն: Զրուցելը առաջնահերթություն դարձրեք:

2․ Նրանք փոխարինում են «իմ» և «քո» դերանունները «մեր»-ով:

Նրանք հենց սկզբից որոշել են, որ առանձին կյանք չեն վարելու: Ամուսնության հիմքում զոհն է ու ձգտումը մեկ նպատակ տեսնելու: Ամեն բան այստեղ պետք է կիսել:

3. Շարունակել միասին նոր արկածներ ստեղծել:

Մեկ այլ բանալի է՝ միասին նորն արարելը ու ձգտելը միասին անցնելու ամեն մարտահրավեր:

4. Երբեք չհանձնվել իրար հանդեպ հարաբերություններում:

Նա պատմում է, որ երբ ցանկանում էր խաչ քաշել իրենց հարաբերությունների վրա, հիշում էր այն ժամանակները, երբ նույնն իր կինն էր ցանկանում անել, բայց չէր անում: Կա ընտրություն՝ սիրելու իրար ամեն օր, անկախ նրանից, թե որքան բարդ է պայքարը: Հեռացրեք «ապահարզան» բառը ձեր բառարանից, և այդժամ կգա ազատություն՝ ներելու դիմացինին ու ինքներդ ձեզ:

Եթե ձեր ամուսնության մեջ դժվար ընթացքով եք անցնում և չգիտեք, թե որտեղ սկսել հարաբերությունները, ապա հուսով ենք, որ այս չորս գաղափարները կօգնեն ձեզ:

Դեյվ Ուիլլիս

Կիսվել