Ժամանց

«Ամուսինս որոշել է վերադարձնել ժպիտս». Հռիփսիմե Խուրշուդյան

Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքում այս ամիս տոնական օրերը շատ են: Նախ որդին՝ Աշոտը, դարձել է 5 տարեկան, այնուհետեւ ծանրամարտիկը նշել է իր 31-ամյակը: Նա խնջույքներից լուսանկարներ է տրամադրել BRAVO.am-ին եւ, իհարկե, մանրամասներ պատմել:

«Տղայիս ծնունդը մանկական սրճարաններից մեկում նշեցինք՝ քույրերիս եւ նրանց երեխաների հետ: Իր սիրելի մուլտհերոսների պատկերով տորթն էլ անակնկալ նվեր էր նրա համար»,-պատմել է Հռիփսիմեն:

Իսկ իր տարեդարձը մարզուհին բարեկամների եւ հարազատների հետ նշել է բնության գրկում.«Պապաս ամեն տարի ինձ համար մատաղ է անում, այս մեկն էլ բացառություն չէր: Ճիշտ է՝ 31 տարեկան դարձա, բայց դա ինձ չի անհանգստացնում, չեմ մտածում, որ մեկ տարով էլ մեծացա, քանի որ 18 տարեկանի աշխուժություն ունեմ»,-ասել է հոբելյարը եւ պատմել, թե ինչ անակնկալի է արժանացել ամուսնու կողմից.«Քանի որ իմ առաջին շնիկը՝ Ռիչին, լքել էր ինձ, եւ շատ ծանր էի տանում կորուստը, ամուսինս որոշել է վերադարձնել ժպիտս եւ կրկին շնիկ է նվիրել»:

Հռիփսիմեն այս շրջանում անգլերեն է սովորում, ասում է՝ դեռ չգիտի՝ վերջնականապես թողել է սպորտը, թե ոչ.«Դա միակ ցավոտ թեման է իմ սրտում: Սպորտից է կախված նաեւ երկրորդ անգամ մայրանալուս հարցը: Սպասում եմ հստակ պատասխանի»:

nver

hripsime xurshudyan 1

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել