Մամուլ

Ամուսինս կթողնե՞ր, որ գնայի. ինչու գյումրեցի 13-ամյա աղջկա հորաքույրը նրան չի այցելում

Ամուսինս կթողնե՞ր, որ գնայի. ինչու գյումրեցի 13-ամյա աղջկա հորաքույրը նրան չի այցելում

Գյումրիում մարտի 5-ին 43-ամյա կնոջ սպանության եւ նրա 13-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրը տանն է եղել նաեւ գործով մեղադրյալ 28-ամյա Դավիթ Պողոսյանի  մայրը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց, 13-ամյա աղջկա հորաքույրը՝ Վարսիկ. Գ.–ն։

Կնոջ խոսքով՝ 2 տարի առաջ՝ եղբոր մահանալուց հետո, իրենք դադարել են շփվել հարսի հետ։ Մեկ տարի առաջ եղբոր որդին, չհամակերպվելով մոր՝ ընկեր ունենալու փաստի հետ, տեղափոխվել է հորաքրոջ տուն բնակության, վերջին երեք ամիսներին էլ բնակվում է Ռուսաստանում, դեպքի մասին տեղեկանալուց հետո վերադառնում է Հայաստան։

Երեխաներից փոքրը՝ աղջիկը, մնացել է մոր հետ, թեև հորաքույրը պնդում է, որ ինքը ցանկություն է հայտնել նաև նրա խնամքով զբաղվել, սակայն մայրը թույլ չի տվել։

Կնոջ խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում ինքը որևէ տեղեկություն չի ունեցել հարսից ու եղբոր աղջկանից. «Անցել է 2 տարի ու ես այդ կողմով անգամ չեմ էլ անցել. չէի ուզում իրենց տեսնեի։ Ես հարեւանից եմ տեղեկացել, որ այդպիսի դեպք է պատահել»։

Նրան հարևանները պատմել են, որ վերջին ամիսներին հարսի ու նրա անչափահաս դստեր հետ բնակվել են ոչ միայն մեղադրյալը, այլև նրա մայրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել