«Ամուսինս ինձ ապահովել է թագուհուն արժանի կյանքով»․ Գոհար Հարությունյան
Թերթ․am-ը գրում է․ Գոհար Հարությունյանի կյանքը գլխիվայր շրջվեց, երբ 1998-ին` 18 տարեկանում ստացավ իր առաջին տիտղոսը։
Տիտղոսին հասնելու ճանապարհը Գոհարի համար հեշտ չի եղել, Հայաստանի ազգային գեղեցկության մրցույթին նա մասնակցել էր նաև 1997-ին, սակայն զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջին պատվավոր տեղը զիջելով Անգելինա Բաբաջանյանին։ Համառ աղջնակը, սակայն, որոշել է, որ պետք է դառնա Հայաստանի առաջին գեղեցկուհին ու հաջորդ տարի ևս մասնակցել է մրցույթին։
1998-ի հունիսին Գոհարը հասավ բաղձալի երազանքին և արդեն 20 տարի է` գեղեցկուհու տիտղոսն իրեն ուղեկցում է ամենուր, շատ դեպքերում էլ` ճանապարհ հարթում։ Tert.am Life-ը Գոհարի հետ հետաքրքիր զրույց է ունեցել Գեղեցկուհու 20-ամյա պատմության մասին։
«Բարձրանալու միայն մի աստիճան ունեի, ռիսկը մեծ էր»։ 1997-ին «Միսս Հայաստան» մրցույթում հաղթանակը զիջելով Անգելինա Բաբաջանյանին և զբաղեցնելով երկրորդ տեղը, Գոհարը ոչ թե ընկճվել է, այլ հասկացել, որ պայքարելու տեղ ունի և մասնակցության հայտ ներկայացրել 1998-ի ազգային մրցույթին։ Մտավախություններն ու ռիսկը մեծ էին, սակայն նա ուներ նպատակ, որին հասնելու համար պետք է ռիսկի դիմեր։
«Ես գիտակցված էի գնում այդ քայլին։ Հասկանում էի, որ ես միայն մի աստիճան ունեմ բարձրանալու և դա շատ ռիսկային էր։ Առհասարակ, մասնակցությունն արդեն իսկ շատ բան է փոխում քո կյանքում, շատ լավ տպավորություններ, հիշողություններ ես ունենում, ավելի ես գեղեցկանում, սկսում ես աշխատել քեզ վրա, կենսափորձ ես ձեռք բերում, սակայն ես մասնակցել էի «Միսս տուրիզմ», «Միսս աշխարհի ուսանողուհի» մրցույթներին, որոնք իրենց դասակարգով ավելի ցածր էին, քան, օրինակ, «Միսս Եվրոպան»։
Վերջինին կարող էր մասնակցել միայն ազգային մրցույթի առաջին մրցանակակիրը։ Անգամ, երկրորդ տեղն ինձ համար մեծ հաղթանակ էր, բայց ես ուզում էի, որ այդ հեքիաթը շարունակվի, ուզում էի ճամփորդել, հասկանում էի, որ պայքարելու տեղ ունեմ։
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։