«Ամուսինս ասաց՝ քեզ հավաքիր». Սիլվա Հակոբյանը՝ հետծննդաբերական սթրեսի մասին (Տեսանյութ)
«Ամուսինս ասաց՝ քեզ հավաքիր». Սիլվա Հակոբյանը՝ հետծննդաբերական սթրեսի մասին
Tert.am Life-ը գրում է․ Երգչուհի Սիլվա Հակոբյանը թեև միշտ հանրության աչքի առաջ է և առաջին հայացքից բաց է անձնականի մասին խոսելիս, ընտանեկան խնդիրների, կյանքի դժվար էտապների մասին չի խոսում:
«Ինտերվյու» նախագծի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ անկեղծ զրույց է ունեցել Սիլվայի հետ և բացահայտել նրա կյանքի բարդ փուլը: Թեև Սիլվան երազում էր երեխա ունենալու մասին, առաջնեկի՝ Միլայի ծննդից հետո հետծննդաբերական սթրեսը չի շրջանցել երգչուհուն, ինչպես շատ կանանց:
Այս էտապում Սիլվային շատ է օգնել ամուսնու՝ Նորայրի աջակցությունը, թեև հարաբերություններն անցել են բարդ փուլով:
Սիլվան խոսել է նաև գործունեության, շոու բիզնեսում կոփվելու, գործընկերների հետ դիստանցիայով շփվելու մասին: Քչերը գիտեն, որ ժամանակին երգչուհին տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն անգամ չուներ, նա իր առաջին քայլերն արել է Արմենչիկի հովանավորչությամբ:
Մանրամասները՝ Tert.am Life-ի տեսանյութում