Մամուլ

Ամուլսարի հանքը շահագործվելու է, այլ տարբերակ չկա․ Փաշինյան․ Տեսանյութ

Ամուլսարի հանքը շահագործվելու է, այլ տարբերակ չկա։ Այս մասին ասեց և մանրամասն ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Նա իր եթերը վերնագրել է. «Զրույց քաղաքացու հետ. կրկին Ամուլսարի մասին։ Սիրելի ջերմուկցիներ, խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները»:

Հիշեցնենք, որ ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար:

Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։

Նշենք, որ բնապահպանները դեմ են Ամուլսարի հանքը շահագործման ենթարկելուն և պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Կիսվել