Ամոթ է, 75 զինվորով ԱՄՆ-ի հետ զորավարժություն չեն անում, հատուկ է արվում, որ ՌԴ-ին բարկացնեն (Տեսանյութ)
Ամոթ է, 75 զինվորով ԱՄՆ-ի հետ զորավարժություն չեն անում, հատուկ է արվում, որ ՌԴ-ին բարկացնեն (Տեսանյութ)
Ադրբեջանը սահմանին զորք է կուտակում, պատերազմի վերսկսման հավանականությունը կարելի է համարել հիսուն-հիսուն։ Աշխարհաքաղաքական վիճակը Ադրբեջանի համար բարենպաստ չէ, միջազգային կոնսենսուս չկա հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա համոզմամբ, եթե Բաքուն ռազմական գործողության դիմի, Իրանը լուռ չի մնա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ զորք է կուտակել։ «Բաքուն մկաններն է ցուցադրում, որ Հայաստանին ստիպի գնալ զիջումների, նա նաև այս կերպ ցույց է տալիս, որ Արցախի ընտրություններից դժգոհ է մնացել։
Էրդողանը ցուցադրական քայլեր է անում Ալիևին ցույց տալու, որ մի բան անում է, Փաշինյանի հետ հեռախոսազրույցը դրա վկայությունն է։ Իրանը Նախիջևանի ողջ սահմանին հարձակողական զորք է կենտրոնացրել, դա մեսիջ է Ադրբեջանին, որ տաքգլխություն չանի»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ զորավարժություններ իրականացնելուն՝ Բալասանյանը նկատեց․ «Ուսումնավարժական հավաքի անունը զորավարժություն են դրել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրեն, սա լավ տեղ չի տանում։
Այն հարձակողական կամ պաշտպանողական չէ, այլ՝ խաղաղապահ գումարտակների գործողությունների համապատասխանեցում է։ Ամոթ է, 75 զինվորով զորավարժություն չեն անում, իշխանությունը մեսիջ է հղում ՌԴ-ին, թե ՀԱՊԿ-ի հետ զորավարժություն չարենցինք, ԱՄՆ-ի հետ ենք անում»։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում