«Ամոթ է, որ մեր երկիրը անցավ այս ամենի միջով». Դոնալդ Թրամփ
Հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերի երկար սպասված զեկույցը, որը հրապարակվել էր կիրակի օրը, պարզ դարձավ, որ Դոնալդ Թրամփը որևէ կապ չունի 2016թ․ նախագահական ընտրություններին Ռուսաստանի դերը նրա ընտրվելու հետ:
«Այդ մեղադրանքները ստվեր են գցել պրն Թրամփի նախագահության և 2020թ․-ին վերընտրվելու հնարավորության վրա»,- ասվում է Մյուլլերի խոսքում։
Այսօր Ֆլորիդայում գտնվող «Palm Beach International» օդանավակայանում Թրամփը հայտարարեց. «Ռուսաստանի հետ ոչ մի պայմանավորվածություն չի եղել, այն լիարժեք և միայնգամայն սուտ է»:
«Ամոթ է, որ մեր երկիրը անցավ այս ամենի միջով, ամոթ է, որ ձեր նախագահը ստիպված է եղել անցնել այս ամենի միջով»:
Նկարագրելով հետաքննությունը Դոնալդ Թրափը ասել է, որ դա «ապակառուցված ապատեղեկատվություն էր»:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեյմը, ով անցյալում խիստ քննադատության է ենթարկել նախագահին, գրեց, որ դա «Նախագահ Թրամփի և իր թիմի համար լավ օր է, այս ամենը պարզվելուց հետո նախագահ Թրամփի վրայից հանվեցին սև ամպերը»:
Սպիտակ տան խորհրդական Քելլի Քոուեյը Twitter-ում ուղերձ է հղել շնորհավորելով նախագահին, ասելով. «Այսօր դուք կրկին հաղթել եք 2016 ընտրություններում և որպես նվեր ստացել 2020 ընտրությունները»: