«Ամո՛թ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա»․ Էդուարդ Շարմազանով
«Ամո՛թ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ մամուլի խոսնակ, նախկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ամո՛թ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա։
Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում «Ռեսպուբլիկան»։
Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։
Ամո՛թ է, ամոթ։
Ասեմ իմացիր, պարոն վարչապետ։
Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ, որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։
Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցել է Առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն, ինչի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝ «Գեորգիևյան խաչով»։
Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին, ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել: Փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։
Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։
Հ.Գ. Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»: