ԱՄՆ-ում 10 կալանավոր փախել է բանտից պատի անցքով
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում կալանավորները բանտից փախել են զուգարանի անցքի միջով։ Առնվազն տասը տղամարդու հաջողվել է փախչել բանտից։ ABC News-ը հաղորդում է միջադեպի մասին։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ փախուստը տեղի է ունեցել մայիսի 16-ին։ Բանտարկյալները բանտից դուրս են եկել զուգարանի հետևի պատի միջով՝ պատին թողնելով հաղորդագրություն, որ փախչելը չափազանց հեշտ է, և ժպտացող դեմք։
Այնուհետև նրանք դուրս եկան տարածքից բեռնման հարթակի դռնով և բարձրացան պատի վրայով՝ վերմակներ օգտագործելով՝ փշալարերից պաշտպանվելու համար։ Նրանց փախուստը ֆիքսվել է տեսախցիկի կողմից։

Երեք փախստական արդեն բռնվել է։ Նրանք կալանքի տակ են։ Մնացածների որոնումները շարունակվում են։ Իրավապահ մարմինների աշխատակիցները զգուշացրել են, որ նրանց թվում կան մարդիկ, որոնց մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի սպանության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է վերականգնել հայտնի Ալկատրաս բանտը։