ԱՄՆ-ում տղամարդը որոշել է կեղծ ավազակային հարձակում կազմակերպել՝ նախկին կնոջը վերադարձնելու համար
Մորգան Մեցերն ամուսնացած էր Ռոդնի Մեցերի հետ մոտ 20 տարի։ Նրանք ծանոթացել են դպրոցում, իսկ հարսանիքից հետո երկվորյակների ծնողներ են դարձել։ Այնուամենայնիվ, ինչ-որ պահի Ռոդնին սկսել է ծեծել կնոջը: Մորգանի նախաձեռնությամբ նրանք ամուսնալուծվեցին 2020 թվականին։ Փաստաթղթերի ստորագրման պահին զույգն արդեն բավական ժամանակ առանձին էր ապրում։
2021 թվականի Ամանորից անմիջապես առաջ Մորգանը երեխաներին ուղարկեց իր քրոջ մոտ՝ ընկերոջ հետ նշելու:
Ամանորի գիշերը կինը շուտ է տուն վերադարձել ու քնել։ Կողոպտիչը նրան արթնացրել է։ Անհայտ տղամարդը ծեծել է նրան, ձեռքերը կապել և բռնաբարել։ Այնուհետև նա հարցրել է, թե որտեղ են պահվում թանկարժեք իրերը, բարձի երեսը դրել է նրա գլխին և թողել նստած շքամուտքում: 40 րոպե անց նրա նախկին ամուսինը հայտնվել է Մորգանի տանը և «փրկել» նրան։
Նա ասաց, որ լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը թակում պատուհանը և կանչում նրա անունը: Առանց նրան զանգելու՝ իբր անհանգստացել է ու եկել։ Ռոդնին ոստիկանություն է կանչել։ Դեպքի վայր ժամանած իրավապահները կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ։ Նրանց վարկածը հաստատել է տուժողը, ով ասել է, որ կողոպտիչը նշել է իր նախկին ամուսնուն և մեղմացել է, երբ ասել է, որ սիրում է նրան։
Խուզարկության ընթացքում Ռոդնիի տանը գտել են մալուխային կապեր, «Ինչպես դառնալ նրա հերոսը» գիրքը և նրա բրաուզերի պատմության մեջ՝ հարցումներ, թե ինչպես փոխել ձայնը, վերադարձնել նախկինին և խեղդել մարդուն, որպեսզի նա կորցնի գիտակցությունը: Ամերիկացին ավազակ է ձևացել՝ Մորգանի հետ վերամիավորվելու համար։
Ռոդնին ընդունել է իր հանցանքը։ Նա դատապարտվել է 70 տարվա ազատազրկման՝ նախկին կնոջ վրա հարձակվելու համար։ Դրանցից 25-ը նա պետք է անցկացնի բանտում, նախքան պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն ստանա։