ԱշխարհՄամուլ

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը կաջակցի Թուրքիայում հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Շիֆն ապրիլի 26-ին հանդիպել է Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ Սաուդին:

Ինչպես հաղորդում է դեմոկրատ կոնգրեսականի անձնական կայքը, հանդիպումը կայացել է Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանատանը կազմակերպված երեկույթի ընթացքում:

Հայտնի կոնգրեսականի և Սաուդյան Արաբիայի դեսպանի միջև զրույցը հիմնականում կենտրոնացած է եղել երկկողմ համագործակցության և Կալիֆոռնիայում Սաուդյան Արաբիայի կողմից ներդրումներին: Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է նաև Ադամ Շիֆի 1915-1923թթ.

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձևը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի դեսպանը համաձայնել է աջակցել Կոնգրեսում բանաձևի խթանմանը: Արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ Սաուդին այս կապակցությամբ նշել է, որ «Օսմանյան կայսրության ժամանակ Սաուդյան Արաբիան նույնպես ուժեղ ճնշման տակ է գտնվել և այդ ժամանակահատվածի հետ կապված ոչ մի հաճելի հիշողություններ չկան»:

«Մեր երկրի համար միշտ էլ առաջնահերթությունը եղել է մարդու իրավունքների պաշտպանությունը: Պատմական իրադարձությունների հետաքննությունը յուրաքանչյուր ազգի իրավունքն է, և ոչ ոք չպետք է անհանգստանա, երբ ճշմարտությունն ի հայտ գա»,- ասել է սաուդյան դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Զրույցի ավարտին նա ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման գործարքի չեղարկումը «մեծ քայլ» է անվանել, որը կհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի լիցքաթափմանը:

Ղղբյուր՝ 1in.am

Կիսվել