ԱՄՆ-ում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը
Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 11-ին, Գլենդելում հրազենային կրակոցից վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը:
Նշենք, որ նա արդեն մոտ 2 տարի բնակվում է ԱՄՆ-ում։
Իսկ թե ինչն է եղել հրազենային վնասվածք ստանալու պատճառը, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսի 8-ին: Մինչ այդ, նա զբաղեցրել էր առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: