Աշխարհ

ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում «Սեպտեմբերի 11»-ի զոհերի հիշատակին

Միացյալ Նահանգներում այսօր հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին:

16 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով, հիշեցնենք, ավելի քան երեք հազար մարդ է զոհվել:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը վաղ առավոտյան կմասնակցեն Սպիտակ տանը կազմակերպված ոգեկոչման արարողությանը, որից հետո կայցելեն հարձակման թիրախներից մեկը հանդիսացած Պենտագոն:

Փոխնախագահ Մայք Փենսը կմեկնի Փենսիլվանիայի Շանքսվիլ քաղաք, որտեղ վթարվել էր ահաբեկիչների կողմից առևանգված չորս օդանավերից մեկը, ինչը 40 ուղևորների և անձնակազմի անդամների մահվան պատճառ դարձավ:

Կիսվել