Աշխարհ

ԱՄՆ-ում կինը ծննդաբերել է հենց խանութում՝ զուգարանի թուղթ գնելիս

ԱՄՆ-ում կինը ծննդաբերել է հենց խանութում՝ զուգարանի թուղթ գնելիս

Walmart ցանցի խանութներից մեկում Միսուրի նահանգի բնակչուհին ծննդաբերել է հենց խանութում՝ զուգարանի թղթի բաժին գնալիս, գրում է New York Post-ը։

Գնորդուհուն անցանկալի հայացքներից պաշտպանելու համար խանութի աշխատակիցներից մեկը նրան գործվածքի կտորով է ծածկել՝ մինչև խանությում գտնվող հրշեջներն ու բուժքույրը ծնունդը կընդունեին։

Շատ գնորդներ միանգամից մոռացել են իրենց գործերի մասին և սկսել են ոգևորել ծննդկանին, մինչև նրան և նորածնին տարել են շտապօգնության աշխատակիցները։

Ծննդաբերության ողջ գործընթացը տևել է 45 րոպե։ Հայտնի է, որ մայրն ու փոքրիկը իրենց լավ են զգում։

Աղբյուրը նշում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել խանութում ախտահանող միջոցների և զուգարանի թղթի դեֆիցիտի շրջանում, ինչը նկատելի է նաև խոշոր խանութների հրապարակված լուսանկարներում։

Կիսվել