ԱՄՆ-ում կալանավորված Ջիանի Օնչոն մոլի երկրպագում է Ռոբերտ Քոչարյանին․ Ստյոպա Սաֆարյան
ԱՄՆ-ում կալանավորված Ջիանի Օնչոն մոլի երկրպագում է Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում ձերբակալված Վարդգես Մարկոսյանինն է /դերասանուհի Գայանե Ասլամազյանի ամուսինը/, ով ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, կալանավորվել է 2014 թ. դեկտեմբերից մինչև 2016 թ. հոկտեմբերը փողերի լվացման և մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ 40 կգ կոկաին տեղափոխելու համար:
-ԱՄՆ-ում ու նաև սոցցանցերում Վարդգես Մարկոսյանը հանդես է եկել «Ջիանի Օնչո», «Դեւիդ Պետրոսով», «Լարամ Նարման» անուններով, և ինչպես լրագրող Մկրտիչ Կարապետյանն է բացահայտել, մոլի երկրպագում է Ռոբերտ Քոչարյանին:
-Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա իր քրոջ հետ միասին Հայաստան ևս թմրանյութ տեղափոխել է թե ոչ, սակայն հայտնի է, որ այդ նույն ժամանակային միջակայքում՝ 2016թ. ՀՀ Զվարթնոց օդանավակայանում սահմանը հատելիս առգրավվել էր ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվող թմրանյութ, որի կապակցությամբ հարուցված քրգործով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռ. Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը, ՀՀ “փառապանծ” դատական համակարգի ջանքերով գործով անցնող 13 անձանցից ընդամենը 3-ն էին “թողնվել”, որոնցից մեկը՝ տխրահռչակ Նարեկ Մութաֆյանը ոչ միայն 4 տարի չի նստել, այլ Ռոբերտ Քոչարյանի “աջակցության շրջանակներում” հետագայում կատարեց ևս 2 հանցագործություն՝ ակտիվ մասնակցություն ունենալով իմ տան մուտքի մոտ իմ վրա հարձակմանն ու հեռախոսի հափշտակմանը, ապաև՝ հետապնդելով դատավոր Աննա Դանիբեկյանին:
Նրա ու իր հայաստանյան նարկոխմբակի հետ համագործակցած անձը՝ ԱՄՆ-ում, այդպես էլ չհայտնաբերվեց:
-Չասեմ, որ Նարեկ Մութաֆյանի “դերասանուհի” քույրը՝ Անահիտ Մութաֆյանը, Գայանե Ասլամազյանի “սերիալային” գործընկերներից է:
-Այս “պատահական” համընկնումներից ու կոռելացիաներից հետ մեկտեղ քաղաքում շշուկները բազմաթիվ են նարկոբիզնեսի ու նախկին նախագահներից մեկի ընտանիքի կապի մասին:
-Կարծում եմ՝ ՀՀ իրավապահները պետք է սերտորեն համագործակցեն ԱՄՆ արդարադատության դեպերտամենտի հետ՝ պարզելու համար, թե այդ 40 կգ կոկաինից որքանն է Հայաստան մտել ու ում միջոցով: Եթե, իհարկե, Հայաստանը իրավապահներ ունի…»։