Շոու-բիզնես

ԱՄՆ-ում ընդհանրապես չունենք տուն, սեփականություն․ Սա միակ սուտ լուրը չէ․ Սիրուշոյի հարցազրույցը՝ «Ամերիկայի Ձայն»-ին (Տեսանյութ)

ԱՄՆ-ում ընդհանրապես չունենք տուն, սեփականություն։ Հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու ազգային առանձնահատկությունները ներկայացնող զարդերի հավաքածուն, արդեն հատել է Հայաստանի սահմանները. առաջին անգամ Հայաստանում արտադրված զարդերը ներկայացվում են Միացյալ Նահանգներում:

Որպես այդ զարդերի բրենդի սեփականատաեր՝ Սիրուշոն նույնպես ներկա է գտնվել ցուցադրությանն ու «Ամերիկայի Ձայն» լրատվամիջոցի հետ ունեցած իր հարցազրույցում հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ:

Նա հարցազրույցից հատված է տեղադրել Ինստագրամի իր էջում։

«Չեմ բնակվում այստեղ, ընդհանրապես չունենք տուն, սեփականություն այստեղ: Սա միակ սուտ լուրը չէ իմ և իմ ընտանիքի մասին, որը լսում եմ, այնպես որ սովորել եմ արդեն»,- ասում է Սիրուշոն:

Կիսվել