ԱՄՆ-ում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
ԱՄՆ-ում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
Միացյալ Նահանգների առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ երկրում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Եվս չորս դեպք էլ գտնվում են հետազոտության փոլում, որոնք ևս ենթադրաբար կարելի է համարել կապիկի ծաղիկով վարակման դեպքեր։
Այս մասին հայտնում է CDC ռեգուլյատորը։ Կասկածելի դեպքերը արձանագրվել են Յուտա, Ֆլորիդա եւ Նյու-Յորք նահանգների բնակիչների մոտ, որոնց մոտ օրթոպոկսվիրուսի առկայության անալիզները դրական պատասխան են տվել։
Նշենք, որ կապիկի ծաղիկը պատկանում է այս վիրուսների խմբին։ Միակ հաստատված վարակման դեպքն արձանագրվել է Մասաչուսեթս նահանգում։
CDC-ն նշում է, որ այս հիվանդությունը բնակչության համար ունի ցածր վտանգավորություն, թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կապիկի ծաղիկը «անհանգստանալու առիթ է տալիս»։