Աշխարհ

ԱՄՆ-ն նախատեսում է իրականացնել գերձայնային զենքի փորձարկում

ԱՄՆ-ն նախատեսում է իրականացնել գերձայնային զենքի փորձարկում: ТАСС-ը տեղեկացնում է, որ այդ մասին պաշտոնապես հայտարարել է Պենտագոնի առաջնահերթ ու հեռանկարային հետազոտությունների բաժնի տնօրեն Սթիվեն Ուոքերը:

«Մենք պատրաստվում ենք տվյալ համակարգերի լայնամաշտաբ փորձարկումներ իրականացնել և կտեսնեք բազմաթիվ փորձարկումներ»,- նշել է Ուոքերը:

Նա ընդգծել է, որ գերձայնային զենքի թողարկումը հանդիսանում է իր բաժնի առաջնահերթ խնդիրներից մեկը, և այդ ծրագիրը տարիներ շարունակ իրականացվում է ԱՄՆ ցամաքային զինված ուժերի, ռազմաօդային ուժերի և BBC-ի ու NASA-ի հետ համատեղ:

«Չինաստանն ու Ռուսաստանը բավական ակտիվ են գերձայնային զենքերի ասպարեզում և հետզհետե մեծացնում են իրենց ներուժը: Մենք չպետք է հետ մնանք նրանցից»- ասել է Սթիվեն Ուոքերը:

Կիսվել