ԱՄՆ-ն հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Մադուրոյին և նրա կնոջը
Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային շրջանում, հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին։
Նա նշել է, որ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների և ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար:
Շուտով նրանք կբախվեն ամերիկյան արդարադատության ամբողջ ծանրությանը ամերիկյան հողում, հավելել է Բոնդին:
Նշենք, որ Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարված, այդ երկիրը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, իսկ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «չի հանձնվի և չի բանակցի»:
Հունվարի 3-ի գիշերը Միացյալ Նահանգները ավիահարվածներ հասցրեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գերի է վերցվել Delta Force-ի կողմից, որը ԱՄՆ զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանում է։



