ԱՄՆ-ն կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան
ԱՄՆ-ն կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան
ԱՄՆ դեսպանատունը դարձյալ կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան եւ հրապարակել է ճանապարհային քարտեզը Ուկրաինայից մեկնելու համար երկրների ցանկով: Այդ մասին ասվում է ամերիկյան դեսպանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքների պատճառով և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն հիմա հեռանալու մասին
Տարհանման ուղիները տեղադրված են ստորև. առաջարկվում են Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի միջոցով: Նշվում է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է բաց մնալ։
Դեպարտամենտը խնդրում է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին լրացնել առցանց ձևաթուղթը, որպեսզի մենք կարողանանք կապվել ձեզ հետ: Սա հատկապես կարևոր է, եթե նախատեսում եք մնալ Ուկրաինայում:
Ավելի վաղ, բացի ԱՄՆ-ից, իր դիվանագետներին եւ նրանց ընտանիքներին տարհանելու մասին հայտարարել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան: