Աշխարհ

ԱՄՆ-ն ընդլայնել է Սիրիայի հանդեպ պատժամիջոցների ցուցակը

ԱՄՆ-ն ընդլայնել է Սիրիայի հանդեպ պատժամիջոցների ցուցակը

Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Սիրիայի հանդեպ պատժամիջոցները՝ «սև ցուցակներում» ավելացնելով երկրի վեց քաղաքացիների, մեկ կուբացու, ինչպես նաև՝ սիրիական 13 ընկերությունների: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքին:

«Սև ցուցակում» հայտնված կազմակերպությունները, ըստ ամերիկյան գերատեսչության տվյալների, կապված են պատժամիջոցների տակ հայտնված սիրիացի գործարարներից մեկի, ինչպես նաև Սիրիայի զբոսաշրջության նախարարության հետ:

Կիսվել