Մամուլ

ԱՄՆ-ն դադարեցրել է «Green Card» վիճակախաղը

ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես կասեցրել են «Green Card» վիզաների ծրագիրը, այն բանից հետո, երբ պարզվել է, որ Բրաունի համալսարանի կրակոցների մեջ կասկածվողը մուտք է գործել երկիր դրա միջոցով: ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցի հարթակում։

Նոեմը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով նա անմիջապես հրամայում է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին (USCIS) կասեցնել վիզաների DV1 ծրագիրը։

Նախարարը նշել է, որ այս գործողությունը ձեռնարկվել է  որպեսզի ամերիկացի քաղաքացիները «այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»։

Նոեմը պարզաբանել է, որ Բրաունի համալսարանի կրակոցների մեջ կասկածվող Կլաուդիո Նևես Վալենտին 2017 թվականին մուտք է գործել Միացյալ Նահանգներ այս ծրագրի միջոցով և ստացել է «Green Card» ։

Ռոդ Այլենդի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում կրակոցները տեղի են ունեցել դեկտեմբերի 13-ին: Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ինը: Հանցագործությունը կատարելուց հետո հանցագործը փախուստի է դիմել, բայց հետախուզում է հայտարարվել և ձերբակալվել: Կասկածյալը մի քանի օր անց ազատ է արձակվել կալանքից։