Մամուլ

ԱՄՆ-ն արձագանքել է Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը

ԱՄՆ-ն արձագանքել է Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացքում վստահության ձևավորմանն ուղղված ջանքերը:

«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց ազատ տեղաշարժի ու առևտրի նպատակների համար։

Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները, զերծ մնալ սադրանքներից ու թշնամական գործողություններից սահմանի երկայնքով», – ասված է Պատելի հայտարարության մեջ։

Ադրբեջանցիներն այսօր փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Կիսվել