ԱՄՆ-ի նախագահի դուստրն անցկացրել է գիտական փորձարկում ու ենթարկվել ահավոր քննադատության
ԱՄՆ-ի նախագահի դուստրն Իվանկա Թրամփը սոցցանցերում ենթարկվել է չափազանց սուր քննադատության, երբ հրապարակվել են լաբորատորիայում արված նրա լուսանկարները:
Դոնալդ Թրամփի դուստրը սպիտակ խալաթով իրականացրել է փորձարկում՝ ստուգելով էլեկտրոնային ծխախոտի հեղուկում առկա նիկոտինի չափաբաժինը:
Օգտատերերը մեղադրել են նրան դիլետանտության համար: Նրանց կարծիքով՝ անհարժեշտ որակավորում և գիտելիքներ չունեցող անձը չպետք է ներկայանա որպես հետազոտություններ անող գիտաշխատող:
Իվանկային մեղադրել են նաև ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնում թերանալու և լիազորությունները չկատարելու համար: