Մամուլ

ԱՄՆ-ից ո՞ւր է մեկնելու Վարդան Ղուկասյանը

«Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին չեն արտահանձնի Հայաստան, այդ մասին որոշում է կայացրել ԱՄՆ Միգրացիոն դատարանը»,- «Ազատությանը» փոխանցեց Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Վարդան Ղուկասյանը, սակայն ԱՄՆ-ում այլևս չի կարողանա մնալ, քանի որ ըստ որոշման, նա խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը:

Սակայն փաստաբանը նշեց, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտը օրինական ուժ չի ստանա և հետևաբար Ղուկասայանը կշարունակի մնալ ԱՄՆ -ում:

Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, սակայն փաստաբանը փոխանցեց, որ նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա:

Հայաստանի գլխավոր դատախազությունից փոխանցեցին, թե չեն մեկնաբանում այս որոշումը: