ԱՄՆ-ը հատուկ գործողություն է սկսում Ուկրաինայում
ԱՄՆ-ը հատուկ գործողություն է սկսում Ուկրաինայում
Առաջիկա շաբաթների ընթացքում Սպիտակ տունը ծրագրում է միավորել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության բոլոր ջանքերը՝ դրանք հավաքելով մեկ առաքելության մեջ, գրում է Wall Street Journal-ը։
Դրանից հետո օպերացիային կտրվի իր ծածկանունը, իսկ դրա ղեկավարումը կվստահվի կոնկրետ գեներալի, ով կգլխավորի ուկրաինացի զինվորականների պատրաստման և Ուկրաինայի զինված ուժերին օգնություն ցուցաբերելու ամերիկյան ծրագիրը։ Թեև անունը բյուրոկրատական ձևականություն է, բայց ունի մի քանի լուրջ իրավական հետևանքներ։
Նախ, դա Վաշինգթոնի պաշտոնական ճանաչումն է այն փաստի, որ ամերիկյան բանակը մասնակցում է կոնկրետ մարտական գործողությունների: Երկրորդ, միայն դրանից հետո Քոնգրեսը կարող է սկսել երկարաժամկետ նպատակային ֆինանսավորում հատկացնել դաշնակիցներին, ինչպես նաև տրամադրել տարկետումներ ռազմական պատվերների վճարման հարցում։
Երրորդ՝ միայն «անվանված» գործողության շրջանակներում է հնարավոր ծառայության, ժապավենների և պարգևների հատուկ վճարներ սահմանել դրան մասնակցող զինվորականների համար։
Ջանքերի համակարգման համար պատասխանատու հրամանատարի ընտրությունը ցույց է տալիս Փենթագոնի մտադրությունը՝ ստեղծել Ուկրաինային աջակցող մշտական թիմ, այսինքն՝ ուկրաինացիներին վերապատրաստելու և օգնելու հիմնականում մեկանգամյա նախագծերից անցում դեպի երկարաժամկետ ռազմավարություն, որը կարող է տևել ավելի քան մեկ տարի: