ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին. Բլինքեն
ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին. Բլինքեն
Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով։ ԱՄՆ-ն գտնում է, որ Թբիլիսիի գործողությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նշենք, որ մայիսին Բլինքենը հայտարարել էր, որ կվերանայվեն Վրաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները և վիզային սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը: